23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ քարտեզը փաստում է՝ Սև լճի արևմտյան, հարավային և արևելյան ափեզրերի պատկանելությունը ՀՀ-ին աներկբա է. ԲԱՑԱՌԻԿ

«Արմենպրես»-ի տրամադրության տակ է հայտնվել ԽՍՀՄ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի 1։100 000 մասշտաբով Թիվ J-38-21 քարտեզը, որի համաձայն՝ Սև լիճն (նիշը՝ 2657.5 մ) իր արևմտյան, հարավային և արևելյան ողջ ափեզրով գտնվում է Հայկական ԽՍՀ սահմաններում։ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում է գտնվում լճի հյուսիսային ափեզրի մի հատված՝ լճի ընդհանուր հայելու մոտ 10 % մակերեսով։ Սև լճից արևելք անմիջական հարևանությամբ գտնվող Սագի լիճը ըստ հիշյալ քարտեզի ամբողջությամբ գտնվում է Հայկական ԽՍՀ տարածքում։

Հայաստանի Հանրապետությունն իր հիմնարար փաստաթղթերում հաստատել է, որ հանդիսանում է Հայկական ԽՍՀ իրավահաջորդը։ Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական ուժ ունեցող սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվել։ Ուստի, ԽՍՀՄ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի քարտեզները այս առումով մնում են առավել ճշգրիտ, ամբողջական ու հիմնարար աղբյուր։

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սև լճի արևմտյան, հարավային և արևելյան ափեզրերի շրջանում ադրբեջանական զինուժի առկայությունը միանգամայն անօրինական է, իսկ հիշյալ տարածքների պատկանելությունը Հայաստանի Հանրապետությանը աներկբա է ու որևէ առումով չի կարող վիճարկվել։

J-38-021 (1)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ