14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Շալանդին մեկ շանս տանք

 “Շալանդին պետք է ժամանակ տրվի, ես նրա հետ չեմ խոսել խաղից հետո, ես շատ վրդովված էի: Ես նրա հետ կխոսեմ, եւ եթե նա չլսեց ինձ, չընդունեց իմ խորհուրդները, նկատողությունները, ես արդեն որոշում կկայացնեմ”,-լրագրողների հետ հանդիպամանն ասաց ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:  Նրա խոսքով, Շալանդը արդեն ընտելացել է ֆուտբոլիստների հետ, ու Ռուբեն Հայրապետյանը Շալանդին մեկ շանս է տալիս:

“Նրան տանք եւս մեկ հնարավորություն, եթե ստացվեց՝ լավ, եթե ոչ՝ հանելը միշտ էլ կա”,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվել է Դանիային, 1։1 հաշվով ոչ ոքի է խաղացել Սերբիայի հետ եւ 0։1 հաշվով պարտվել է Պորտուգալիային։

Հայրապետյանը զարմացել էր, որ լրագրողները պասիվ են հարց տալուց: “Զանգում էիք երեկ, հեռախոսս չէր լռում, հիմա դե հարց տվեք: Ֆուտբոլային հարց տվեք”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ