08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք. ԱԳՆ

Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Այս մասին ասվում է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, որն ուղղված է միջազգային գործընկերների հայտարարություններին` կապված մեր սահմաններին ստեղծված իրավիճակի հետ:

Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից:

ՀՀ ԱԳ նախարարությունը հուսով է, որ ադրբեջանական կողմն կանսա այդ կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման:

Հայաստանի Հանրապետությունը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, ինչի մասին տեղեկացրել է նաև իր գործընկերներին տարբեր հարթակներում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ