24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նման դեպքերը պիտի լուծվեն բացառապես դիվանագիտական մեթոդներով․ Զախարովան՝ Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի մասին

Մենք ուշադրությամբ հետևում ենք ադրբեջանական և հայկական կողմերի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին:

Այս մասին ասաց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով  դիտարկմանն առ այն, թե Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին Սյունիքում և Գեղարքունիքում տեղի ունեցողի հետ կապված, և հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունեն դրա և նաև այն բանի վերաբերյալ, որ ՀՀ-ը առանձին ՌԴ-ին, որպես ռազմավարական գործընկեր, չի դիմել օգնության համար:

«Մենք այս հարցի հետ կապված մշտական կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ, այդ թվում, բարձր մակարդակով և մեր երկրների ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստաը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման, ինչպես նաև՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների խստորեն կատարման անհրաժեշտությունը:

«Մենք ելնում ենք նրանից, որ նման բոլոր դեպքերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ շարունակել նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»,- ասված է պատասծանում։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ