08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Արդյունքում միշտ տուժել եւ տուժելու են «քաղաքական թիթեռնիկներին» օգտագործողները․ Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Նիկոլի թիմում եղած, նիկոլով «քաղաքականություն» մտած, մանդատ-պաշտոն-պարգեւատրում-լողանալու հնարավորություն-մազ սանրելու հնարավորություն եւ այլն ստացածներին, իսկ այսօր հետ ողորմյա եղածներին, այսօր նույն էդ նիկլոի դեմ, նրա արածների դեմ խոսողներին ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, պրոստը ՆԵ ՎԵՐՅՈՒ․․․․․
Դրանք էն թունավոր «քաղաքական թիթեռնիկներն» են, որ էլի կնստեն մի տեղ, կձվադրեն եւ հետո, իրավիճակի փոփոխության դեպքում կթռչեն մեկ այլ մայր մեղվի մոտ․․․Մեղուների աշխարհում էդ կարգիներին իրենց մոտ անգամ չեն թողնում, օդի մեջ էլ ոչնչացնում են․․․
 
Մարդիկ հիմարաբար օգտագործում են…Չխոստովանելով, որ հենց իրենք են այդպիսով «օգտագործվում»․․․Ապացուցված է՝ արդյունքում միշտ տուժել եւ տուժելու են «քաղաքական թիթեռնիկներին» օգտագործողները․․․․
Մենք այդպես էլ չունեցանք մաքուր քաղաքականություն․․․։
 
Քանի դեռ ունենք «օգտագործվողներին օգտագործողներ», չենք ունենա ոչ ազնիվ խոսք, ոչ էլ ազնիվ քաղաքականություն․․․․
 
Իսկ այդպես է լինելու միշտ․․․․»:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ