Գրավված են ռազմավարական դիրքեր, որ թիրախավորված են ջրային ռեսուրսները և՝ ոչ միայն․ Գալստյան
ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մինչ մի քանի լրտեսական սեմինարներում մեդիատեռոր բառը սերտած ուսապարկերի համույթն ու նրա մերձակա տգետ սազանդարները վայնասուն էին բարձրացրել Սյունիքի դեպքերի առնչությամբ մեր ահազանգերի շուրջ, մինչ անցնող գրեթե ողջ օրվա ընթացքում պաշտոնական աղբյուրները լռում էին, հաստատվեց, որ հակառակորդի զորքը երկու՝ Սև լճի և Շորժայի ուղղությամբ 3կմ մտել է Հայաստանի տարածք, ՀՀ բաց և չպաշտպանված սահմանով․․․
Գրավված են ռազմավարական դիրքեր։ Ակնհայտ է, որ թիրախավորված են ջրային ռեսուրսները և՝ ոչ միայն․․․
Զուգահեռ, Ալիևը դարձյալ հայտարարում է, որ իրենք բացելու են Զանգեզուրի 40կմ -անոց միջանցքը։
Ոչ մի պատահական բան․․․Մենք որպես պետություն չկանք, նիկոլը չկա․․․ազգադավ բացակա գոյանքը Հայաստանի ինքնիշխանությունը մատաղ է անում սեփական աթոռին։
Այս ամենը կատարվում է Լավրովի այցից օրեր անց։
Հայաստանը շարունակում է մնալ դիմադրողականությունն ու երկխոսության կարողությունը, միջազգային սուբյեկտայնությունը կորցրած երկիր։ Սա պայմանավորված է միայն և միայն իշխանության որակով և գոյություն չունեցող հեղինակությամբ։
Բանակցողը, ո՞վ է բանակցողը․․․Ամիսներ շարունակ գոռում-գոչում ենք, քանի կա նիկոլ-նիկոլականությունը մեր պարտությունը շարունակվելու։ Շարունակվելու է պետականության կորուստը, արդեն արձանագրվող կոլապսը։
Իսկ կառավարությունը նիստ է գումարում՝ 49 հարցերից 45-ը չզեկուցվող ռեժիմով։ Ու նախարարի մի տխրահռչակ պաշտոնակատար դեմքի ու ձայնի բեմադրված անհոգությամբ ընթացիկ հարց է ներկայացնում․․․
Հակառակորդը մտել է Հայաստանի տարածք, հակառակորդը ոտնահարել է Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը՝ նիկոլի և նիկոլականության Հայաստանը շարունակում է անհոգ և անլուրջ դեմքով ներքին օգտագործման հորդորակներ տարածել։
Եվ ոչ մի միջազգային արձագանք․․․
Թող մտածեն և մեղքի իրենց բաժինը գիտակցեն նրանք, ովքեր դեռ հավատում են նիկոլի խոստացած ապագային․․․
Ափսոս էր երկիրը․․․»