08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Փոխզիջման անհրաժեշտությանը լավատեսությամբ վերաբերողները կհամոզվեն, որ դա ոչ այլ ինչ էր, քան կորցրածին հավելել մեզ պարտադրված նոր ու ավելի ցավալի զիջումներ. Սենոր Հասրաթյան

Ուղիղ 27 տարի առաջ՝ այս օրը, ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին շուրջ երկու տարի հակառակորդի վերահսկողության տակ հայտնված Սեյսուլան հայկական բնակավայրը: Դա Արցախյան առաջին պատերազմի վերջին ճակատամարտն էր, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:

Նա նաև նշել է.

«Տրածաշրջանային ընթացիկ և աշխարհաքաղաքական զարգացումները գնալով, ավելի տեսանելի են դարձնում, որ բոլոր նրանք, ովքեր, թեկուզ չափավոր լավատեսությամբ էին վերաբերում փոխզիջման անհրաժեշտությանը, ևս մի քիչ, և կհամոզվեն, որ դա ոչ այլ ինչ էր, քան արդեն կրակոցով կամ առանց կրակոցի կորցրածին հավելել մեզ պարտադրված նոր ու ավելի ցավալի զիջումներ»:

Հասրաթյանը պարզաբանել է, որ խոսքն այն մասին չէ, ինչ այսօր մենք տեսնում ենք, հեռանկարում ուրվագծվող աշխարհաքաղաքական ավելի մեծ զարգացումների և դրանց արդյունքում ավանդական թշնամու հետ կողք-կողքի խաղաղ ու ներդաշնակ ապրելու դիմաց վճարվելիք գնի մասին է:

«Որքան էլ դժվար, բայց այս կործանիչ անկումը կանգնեցնելու միակ տարբերակը ոգևորության մեջ հայտնված հակառակորդի «ախորժակը» զսպելն է: Իսկ, թե ինչպես է դա հնարավոր անել, կարող է հայտնի լինել միայն հաղթող առաջնորդին և ոչ երբեք երկիրն անորոշության տանող պարտված պատահականությանը», – ընդգծել է գնդապետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ