23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանն իր առջև նվազագույնն երկու խնդիր է դրել. Տիգրան Աբրահամյան

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.

Վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է մեծացնել ճնշումը Հայաստանի վրա և պատահական չէ, որ «Զանգեզուրի միջանցքի» և նրա նկատմամբ հավակնությունները տարբեր դրսևորումներ են ստանում:

Ադրբեջանում շտապում են, որովհետև Հայաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում, իսկ իրենց նախընտրելի թեկնածուի պարտվելու հավանականությունն աճում է:

Խնդիրն այն չէ, թե ինչով է Ադրբեջանն օգնում այս իշխանություններին, հարցը նրանում է, որ Ադրբեջանի առավել քան երբևէ պետք է Հայաստանի այս իշխանությունների վերարտադրությունը, ինչը նրանց համար պետք է ապահովի սեփական ռեգիոնալ հավակնություններն ամբողջությամբ բավարարելու հարցը:

Հայաստանյան ընդդիմադիր դաշտում դիրքավորված հիմնական դերակատարներին Ադրբեջանում լավ են ճանաչում, հասկանալի է, որ նրանց իշխանության գալը որևէ ձևով չի տեղավորվում թուրք-ադրբեջանական հաշվարկներում:

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանն իր առջև նվազագույնն երկու խնդիր է դրել:

Մինչև հունիսի 20-ը՝ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը առավելագույնը կորզել Հայաստանի հետ տարվող գործընթացից կամ ստեղծել իրավիճակ, երբ բոլոր հաջորդ իշխանությունների համար դժվար կլինի վերադառնալ բարենպաստ բանակցային դիրքեր:

Երկրորդ, իր հնարավորությունների շրջանակներում՝ ուղղակի կամ անուղղակի ձևով, հասնել Հայաստանի գործող իշխանության դիրքերի ամրապնդմանը:

Ցավալիորեն Հայաստանի ու Արցախի շահն առաջ մղելու տեսանկյունից, Հայաստանը երկրորդային դիրքերում է, իսկ երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան ձևաչափում, խաղի թելադրողն ու հիմնական նախաձեռնողականության ապահովողը շարունակում է մնալ Ադրբեջանը, ինչը մեզ համար նորանոր խնդիրներ է խոստանում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ