05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե դու կզած ես, խի՞ պիտի քեզ հարգեն. վիզներս ծռած մի ազգ ենք դառել, սենց շարունակվի՝ ցեղ ենք դառնալու. Ռ.Քոչարյան

Եթե Հայաստանը չդարձնեն այս տարածաշրջանի ամենակազմակերպված, ամենամոդեռնիզացված, ժամանակակից երկիրը, մենք Արցախի հարցում հաջողություն չենք ունենա: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Բանակցային դիրքերը, քո նկատմամբ հարգանքը, քեզ որպես գործընկեր քո վրա նայելը կախված է նրանից, թե դու քեզնից ինչ ես ներկայացնում: Կյանքում էլ է այդպես, նույնիսկ անձնական հարաբերություններում, փողոցում, կոլեկտիվում: Հիմա մենք ուզում ենք այսպես թուլացած, կզացած, չոքած վիճակում ասում ենք՝ մեզ չեք հարգում: Խի՞ պիտի հարգեն քեզ: Հենց այդ հարգանքի, ազդեցության վերադարձի միակ ճանապարհը այս տարածաշրջանում հզոր, զարգացած, կազմակերպված լինելն է: Հզորությունը միայն տանկերի քանակը չէ, թեեւ դա էլ է պետք, այլ առաջին հերթին քո մեդեռնիզացվածության աստիճանը, թե դու ինչքանով ես արդյունավետ երկիր, ինչքանով ես կազմակերպված: Օրինակ, այն ժամանակ, մեզ մոտ Վրաստանից ուսումնասիրելու, թե մենք ոնց ենք բարեփոխումներ իրականացրել գյուղատնտեսության ոլորտում, պետական համակարգի բարեփոխումներում: Հիմա այդ ամենը ցնդեց, չկա, վիզներս ծռած մի ազգ ենք դառել, սենց շարունակվի՝ ցեղ ենք դառնալու»,-ասաց նա:

Քոչարյանն ընդգծեց, որ նոր տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում շատ ավելի հեշտ է, շատ ավելի frendly միջավայր է ձեւավորելու, քան Ադրբեջանում. «Լիքը ուղղություններ կան տնտեսության մեջ, որտեղ մենք շատ ավելի հաջողված, ավելի արդյունավետ կարող ենք լինել, քան Ադրբեջանը: Պետք է անենք դա»,-ասաց նախկին նախագահը:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ