08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Այս ապիկար, հիմար ու տգետ ապուշները այս անգամ որոշեցին փչացնել հայ-հնդկական հարաբերությունները. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.
 
«Այս ապիկար, հիմար ու տգետ ապուշները այս անգամ որոշեցին փչացնել հայ-հնդկական հարաբերությունները եւ իրենց չհաշվարկված քայլով՝ Գանդիի արձանի հապճեպ տեղադրմամբ, սկիզբ դրեցին մեր երկու ժողովուրդների միջեւ առկա դարավոր բարեկամության տակ ականապատման խիստ վտանգավոր գործընթացին։
 
Այ տհասներ,
 
1. Ակնհայտ է, չէ՞, որ Գանդիի արձանը Հայաստանի առկա իրավիճակում իր սիմվոլիզմով ավելի շատ իրեն Գանդիի տեղ դրած դավադիր վիժվածքի, քան բարեկամ հնդիկ ժողովրդի մեծարումն էր։
 
2. Եթե ուզում էիք հնդիկ ժողովրդին մեծարեիք, ինչու՞ չգտաք առավել ընդունելի լուծում։
 
3. Հանրային կարծիքի ճիշտ ձեւավորման վրա ո՞վ պիտի աշխատեր։
 
4. Դուք բացառիկ ապուշ եք, քանզի փչացրել եք հարաբերությունները ոչ միայն Մոսկվա-Վաշինգտոն-Բրյուսել, այլեւ Պեկին-Դելի-Իսլամաբադ եռանկյան բոլոր կողմերի հետ։
 
5. Մոտ երկու հազար հնդիկ ուսանողները մեր բուհական համակարգի լրջագույն ձեռքբերումն են։ Ո՞նց եք պատրաստվում հարթել ձեր եփած շիլա-շփոթը» ։
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ