22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Բոլոր ճանապարհները տանում են նիկոլի քննչական մարմինների դռներ․ Գեղամ Մանուկյանին հրավիրել են Քննչական ծառայություն

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Բոլոր ճանապարհները տանում են նիկոլի քննչական մարմինների դռներ

Արծվիկ Մինասյանից, Գերասիմ Վարդանյանից հետո այսօր առավոտյան ոստիկանները մեր դուռն էլ թակեցին հարցաքննության ներկայանալու ծանուցագրով։ Իշխանությունն ու նիկոլը կատաղել են, չեն հանգստանում։ Նրանք սկսել են խոսել միայն քրեական գործերի լեզվով։ ՊԱՏՐԱՍՏ ենք։ Վարժ ենք։ Ուղղակի քննիչներն են մեղք մեր ձեռքը։ Այսօր 15։30, բոլորիս (կարծում եմ դեռ ցանկը մեծանալու է) կանչել են Երեւանի քաղաքի քննչական վարչություն։ Լավ չհասկացա՝ կասկածյալի կամ վկայի կարգավիճակով։ Ենթադրում եմ, որ տեղում արդեն մեղադրանք կառաջադրեն։ Բայց այդ շենք ուրիշ ապրումներով եմ մտնելու։

Իսկ 17։00 բոլորս հավաքվում ենք ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց։ Անօրինականության կենտրոնակայանի մոտ մեր բողոքը հայտնելու Հայաստանում շարունակվող համատարած անօրինականության եւ իրավական քաոսի դեմ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ