Հայաստանում ապրող որևէ մեկին այլևս չես զարմացնի «Սահմանադրություն է խախտվել» արտահայտությամբ․ Աննա Մկրտչյան
ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանում ապրող որևէ մեկին այլևս չես զարմացնի «Սահմանադրություն է խախտվել» արտահայտությամբ։
Որևէ մեկի ո՛չ զգայական մակարդակը, ո՛չ էլ առավել ևս հանրային պատասխանատվությունը չեն շարժում այն բազմաթիվ խախտումները ու բոլորիս շրջապատող իրավական քաոսը։
Չնայած, որ յուրաքանչյուրի վրա անդրադառնում է այս իրավական ամենաթողությունը, այն որևէ արձագանքի չի արժանանում։ Երեք տարիների ընթացքում աստիճանաբար աճող անօրենությունները հասել են իրենց նպատակին՝ ժողովուրդը վախենում է խոսել իր հետ կատարվողի մասին։
Միջազգային կառույցներն ավելի քան իրազեկ են Հայաստանում մարդու իրավունքների խախտումների, պարբերականություն ստացած օրենսդրության ոտնահարումների մասին։ Բայց դրանց մասին ո՛չ զեկույցներ սպասեք, ո՛չ էլ առավել ևս գործուն քայլեր։
Էս իշխանությունները հարմար են բոլորին։ Իրենց անօրինականությունները, վախկոտությունը, Հայաստանի դեմ վարած քաղաքականությունը հարմար է բոլորին, բացի Հայաստան պետությունից և ՀՀ քաղաքացուց։ Սա պարզ տրամաբանություն է, առանց դավադրություններ փնտրելու։
Աշխարհի համար նախընտրելի է ունենալ Հայաստան տարածք, քան Հայաստան միջազգային սուբյեկտ։
Սրա համար էլ էս դավաճանները կանեն ընտրություն, կփոխեն օրենքներ, կչեղարկեն Սահմանադրություն և այս ամենն առանց դիմադրության։
Մեր երկրի, հայրենիքի գահավիժման ամենաակտիվ փուլում մենք էլի դավաճանի թակարդում ենք։ Թակարդ է ընտրական օրենսգիրքը, թակարդ է ընտրությունը և մնացած ամեն ինչ, ինչը արտաբերում է դավաճանը։
Մի վերլուծեք դրա ասածները, մի քննարկեք դրա ասածներն անելու հավանականությունը։
Ուղղակի ինչ կառաջարկի ինքը, պետք է անել դրա տդամագծորեն հակառակը, որովհետև դավաճանների հետ այդպես են վարվում։
Ու խնդրում եմ, վերջ տվեք դրան «նախընտրական» ծառայություններ մատուցել։ Մենք դժվարությամբ, բայց ոտքի կկանգնենք և ո՛չ դավաճանին, ո՛չ էլ դավաճանին ծառայություն մատուցողին չենք մոռանա։
#սյունյաց_ողջույնը ուժի մեջ է»։