Նիկոլը Հայաստանի առաջին բռնապետն է. Միքայել Մինասյան
Ուղիղ 3 տարի է՝ ամբողջ ուժով մտել ենք «աննախադեպ»-երի հորձանուտ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Տեսեք.
– Հայաստանում առաջին անգամ երկրի առաջնորդը 2018-ին հետևեց իր ժողովրդի ցանկությանը և հանձնեց իշխանությունը՝ առանց ավելորդ տվայտանքների (որոշում, որի համար նույն ժողովուրդն այսօր իրեն մեղադրում է)։
– Առաջին անգամ երկրի ղեկավար ընտրվեց մարդ, ով ակնհայտ ու աննախադեպ խելառ էր (նա երբե՛ք, կրկնում եմ երբե՛ք, աչքի չի ընկել ուրիշ ոչնչով, բացի խելառությունից։ Մարդիկ նրան ընտրեցին կառավարության և քանդելու ունակության պատճառով. նա միշտ կռիվ է տվել բոլորի դեմ։ Ու մարդիկ այժմ տանջվում են, որ նա անընդհատ կռվում է՝ հիմա արդեն իրենց դեմ)։
– Առաջին անգամ ընտրված վարչապետը վայելել է պաշտամունքի հասնող համաժողովրդական սեր։ Առաջին անգամ ղեկավարի ընտանիքի բոլոր անդամները դարձան երկրի գլխավոր նյուզմեյքերները և քաղաքական, տնտեսական և սոցիալական օրակարգ թելադրողները։
– Առաջին անգամ Հայաստանն ունեցավ նաև միապետուհի։
– Առաջին անգամ Հայաստանը որոշեց, որ պետք է պարտվի և սկսեց պարտությանն ուղղված դիվանագիտական աշխատանքը (իմքայլական պացիֆիզմը որևէ այլ իմաստ չի պարունակում)։
– Հայաստանն աննախադեպ աշխարհաքաղաքական լարման մեջ մտավ առանց բացառության բոլոր երկրների հետ։
Արդյունքում.
– Առաջին անգամ Հայաստանը աննախադեպ պարտություն կրեց պատերազմում։
– Առաջին անգամ Հայաստանն սկսեց ուրանալ Հայոց ցեղասպանությունը։
– Հայաստանում առաջին անգամ երկրի ղեկավարի նկատմամբ ատելությունը հասավ աննախադեպ մասշտաբի ու մակարդակի։ Ժողովուրդն ատում է Նիկոլին և այն ամենը, ինչ նա անում է։ Իսկ նա ոչ մի նոր բան չի անում։
– Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին երկրի քաղաքացիները սկսեցին չթողնել այս կամ այն վայր՝ մարզ, քաղաք, գյուղ, անգամ գերեզման։
Նիկոլը Հայաստանի առաջին բռնապետն է։ Բռնապետության հիմքերը նա դնում է անթաքույց և ուղիղ եթերում։
Ավելին.
✔️ Նիկոլն աննախադեպ ղեկավար է. նա աշխարհի եզակի վարչապետն է, որ սեփական երկրում շրջում է օտար զորքի ուղեկցությամբ (պաշտոնապես օկուպացված երկրները չհաշված)։
✔️ Նիկոլն աննախադեպ է. Հայաստանի ոչ մի պաշտոնյայի այսքան հետևողականորեն, բացահայտ, հրապարակային չեն ստորացրել ուրիշ երկրների նախագահներն ու ղեկավարները, և նրա վրա ոտքերը չի սրբել թշնամի երկրի ղեկավարը։ Նրա պատճառով ծաղրում են հայ ժողովրդին ու Հայաստանը։
✔️ Նիկոլն աննախադեպ է. երբեք դեռ միջազգային մամուլը ուղղակիորեն չի գրել ու հեգնել Հայաստանի ոչ մի ղեկավարի ստերը, կեղծիքներն ու լեզվի սայթաքումները։
✔️ Նիկոլն աննախադեպ է. նա իրեն ուշունց տալու համար ուղիղ եթերում հանձնարարում է ուղղակի բռնի ուժ գործադրել մարդկանց նկատմամբ։
✔️ Նիկոլն աննախադեպ է. առաջին անգամ հազարավոր մարդիկ նայելով երկրի ղեկավարի դեմքին նրան ուղիղ վիրավորում են։
Նիկոլն իսկապես աննախադեպ է։ Նա աննախադեպ վիժվածք է», – նշել է Մինասյանը։