18 Մայիսի, Երեքշաբթի, 2021
KFC

Թուրքի առջև հեզաճկուն ու նազանքով միակ չոքածը կապիտուլյանտն է. Արփինե Հովհաննիսյան

27cdededcb674cf9551ab2d524dd10b9_M

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Կապիտուլյանտը պատերազմի մասնակիցներին շղթայելով փորձում է կանգնել հայելու առաջ ու իր կոմպլեքսները հաղթահարել: Իսկ դրանցից շաաաատ ունի` չծառայած է, թուլամորթ, անհայրենիք, հող հանձնող, մարդկանց հողին հանձնող:

 Երբ ձեր հոգու նուրբ լարերը հուզվում են շուռնուխցիների բառամթերքից, միացրեք 2018-ի վիդեոները, դագաղները, հայհոյանքները ու վայելեք: Եթե դա էլ չի բավարարում, 2020-ի պատերազմի ստերը հիշեք, 7000 զոհերին հիշեք ու նայեք մարդկանց` իրենց տները վառելու վիդեոները: Նրանից մեկին են տեղական սաֆարովները հիվանդ վիճակում շղթայել բերել:

 Հետո այլևս բան մի նայեք, պատկերացրեք, որ դա ձեր ու ձեր հարազատների հետ է կատարվում: Պատկերացրի՞ք: Դե հիմա ազատորեն արտահայտեք ձեր կարծիքը կապիտուլյանտի, իր ցեղի, ու իր խուլիգան պատգամավորների մասին:

 Հ.Գ. Իրավապահ համակարգի թուրքերը կարող են բռնի կերպով ծնկի բերել իրենց կյանքը հայրենիքին նվիրած տղերքին, բայց փաստն այն է, որ թուրքի առջև հեզաճկուն ու նազանքով միակ չոքածը կապիտուլյանտն է»:

KFC

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ