23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին

ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն է ընդունել՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին։

Ստորև ներկայացնում ենք կոմիտեի հայտարարությունն ամբողջությամբ․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները և 2020 թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հետո տեղի ունեցող իրադարձությունները Եվրոպայի խորհրդի համար մեծ կարևորություն ունեն, և դրանց համակ ուշադրությամբ հետևում է մոնիթորինգի հանձնաժողովը: Այլ համապատասխան կոմիտեների հետ համագործակցությամբ՝ այն լսել է երկու երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև անկախ փորձագետներին։

Հայաստանից և Ադրբեջանից համազեկուցողները պարբերաբար հանդես են եկել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ համատեղ հայտարարություններով: Կոմիտեն համոզված է, որ երկու երկրների ազգային ժողովները կարող են և պետք է կարևոր դերակատարություն ունենան անհրաժեշտ վստահության մթնոլորտի ստեղծման, հաշտեցման գործընթացի և կողմերի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման գործում: Հետևաբար, ողջունում ենք եռակողմ հայտարարության իրականացման գործում գրանցված առաջընթացը, սակայն մտահոգություն ենք հայտնում այն հաղորդագրությունների վերաբերյալ, որ այս հակամարտության համատեքստում գերեվարված ոչ բոլոր անձինք են փոխանակվել: Բացի այդ, Կոմիտեն կարծում է, որ երկու կողմերն էլ պետք է ուժեղացնեն իրենց համագործակցությունն ու շփումները ՝ նշված տարածքների ականազերծման համար՝ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով: Կոմիտեն կրկնում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետը հստակ սահմանում է բոլոր պահվող անձանց փոխանակումը ՝ առանց տարբերակելու այն կարգավիճակը, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց։

Ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված մտավախությունները՝ Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարած 188 հայերի վերաբերյալ, Կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին ապահովել, որպեսզի բոլոր հայ պատանդներն անհապաղ ազատ արձակվեն ու հանձնվեն Հայաստանի իշխանությունների խնամքին: Կոմիտեի կարծիքով՝ վերջին ռազմական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության համար պատասխանատու անկախ միջազգային առաքելության ստեղծումը կարևոր է հաշտության և իրական խաղաղության հաստատման համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Մշակութային ժառանգությունը կարևոր է հակամարտության բոլոր կողմերի համար և հետևաբար առաջնահերթ խնդիր է դրա պաշտպանությունը ու վերանորոգումն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների անհապաղ ստեղծումը: Հետևաբար, Կոմիտեն լիազորել է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև կոնֆլիկտների իր ենթահանձնաժողովին `ավելի մանրամասն ուսումնասիրելու այս երկու հարցերի լուծման համար անհրաժեշտ կոնկրետ մեխանիզմները:

Կոմիտեն երկու կողմերին էլ կոչ է անում կառուցողականորեն համագործակցել համապատասխան միջազգային ինստիտուտների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ `եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու ու խաղաղ բանակցությունները սկսելու նպատակով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ