25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանրայինը եթեր պետք է տրամադրի մարդկանց, որոնք հասկանում են, թե այսօր ինչ է կատարվում Մեղրիում, և ինչ են ուզում անել Սյունիքի հետ․ Գեղամ Նազարյան

«Ճշմարտություն սերունդների համար» համակարգող Գեղամ Նազարյանը «Պետրոսի «բորդելի» հյուրերը» վերտառությամբ հոդված է գրել, որը ներկայացնում ենք ստորև։

«Հարկատուների հաշվին գոյություն ունեցող հանրային հեռուստաալիքի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդումն ունի հստակ գործառույթ՝ Նիկոլի գովերգում, այլոց՝ վարկաբեկում, ինչպես նաեւ Նիկոլի մեսիջների տարածում ուրիշների շուրթերով։

Պետրոսի հաղորդման վերջին հյուրերի ցանկն ամեն ինչ ասում է՝ Արման Բաբաջանյան, Տիգրան Ուլիխանյան, Հայկ Կոնջորյան, Անդրանիկ Քոչարյան, Սամվել Բաբայան:

Սրանցից յուրաքանչյուրին հստակ դերակատարում է վերապահված: Դասն անգիր արած աշակերտի նման Պետրոսի հյուրերը հայտնվում են եթերում եւ ամեն ինչ անում հրավիրող կողմի ակնկալիքներն ամբողջովին բավարարելու համար: Հրավիրողը Պետրոսը չէ՝ հրավիրողը կապիտուլյանտն է, պարտության խորհրդանիշը, իսկ Պետրոսը՝ սպասարկողն է։

Արման Բաբաջանյանին հրավիրում են, որ նա հանրությանն ապացուցի, որ հայ-թուրքական թշնամությունը լուրջ պատճառներ չունի եւ այն պետք է մոռանալ, լավ հարաբերություններ հաստատել թուրքերի ու ադրբեջանցիների հետ: Նա նաեւ հակառուսական տրամադրություններ է սերմանում, տարածում: Իհարկե, նրան հանձնարարված է նաեւ Ռոբերտ Քոչարյանի մասին սուտ լուրեր տարածել:

Արամ Սարգսյանին էլ հրավիրում են եթերի, հանձնարարելով պատմել, թե որքան վատն են ռուսները եւ ինչ հոյակապ մարդիկ՝ ամերիկացիները: Նա նաեւ չի մոռանում ընդգծել, որ առանց նիկոլ Հայաստանը կկործանվի: Իսկ թե ինչու եղբոր ազատագրած Շուշին իր սիրելի նիկոլը նվիրեց ադրբեջանցիներին՝ Արամը լռում է:

Անդրանիիկ Քոչարյանն էլ եթերում հայտնվում է հանրությանը համոզելու համար, թե մենք չենք պարտվել, որ թուրքերը լավ հարեւաններ են, որոնց հետ պետք է առիթից օգտվելով լավ հարաբերություններ հաստատել: Բեղերը սրած, դասը լավ սովորած նա ասում է այն, ինչ իրեն հանձնարարել են, ասում է, որ տերը գլուխը շոյի եւ համեղ ուտեստներ գցի առաջը:

Սամվել Բաբայանին հրահանգել են ամեն ինչ անել Ջեբրայիլի կամ «Լելե թեփեի» խայտառակ, հանցավոր գործողության պատասխանատվությունը նիկոլի եւ Աննայի վրայից վերցնել եւ գցել գեներալների վրա: Նա էլ անում է իր հանձնարարությունը՝ սեփական շահը հետապնդելով: «Լելե թեփեի» գործողությունը, որի ժամանակ ջարդվեց մեր բանակի ողնաշարը եւ միայն այդ գործողության ժամանակ զոհվեց 650-850 զինվոր, չի կարող հենց այնպես անցնել ու գնալ: Նիկոլն ու Աննան հասկանում են, որ մոտենում է պատասխան տալու պահը եւ գտել են մեկին, որն առանց ամաչելու, առանց հետեւանքների մասին մտածելու, փորձում է հրեշավոր գործողության պատասխանատվությունը գցել զինվորականների վրա: Սամվել Բաբայան, իզուր մի չարչարվիր՝ չի ստացվելու:

Մի չարչարվիր եւ դու Անդրանիկ Քոչարյան, եւ դու՝ Արման Բաբաջանյան: Դուք արդեն պարտվել եք եւ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի, դուք եւս:

 

Ի դեպ, եթե մտածում եք արտերկրում անհոգ ապրելու մասին, ապա այդ մասին եւս մոռացեք: Իզուր փորձեր չանեք: Հինգ հազար լույս տղերք են զոհվել ձեր պատճառով, Շուշին ադրբեջանցիների ձեռքին է՝ ձեր պատճառով…

Իսկ Հանրայինի ղեկավարներն այս վիճակում եթեր պետք է տրամադրեն ոչ թե սրանց եւ սրանց նմաններին, այլ մարդկանց, որոնք հասկանում են, թե այսօր ինչ է կատարվում Մեղրիում, եւ ինչ են ուզում անել Սյունիքի հետ, մարդկանց, որոնք տեղյակ են, թե ինչ է իրենից ներկայացրել Լելե թեփեի արյունալի գործողությունը…։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ