11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Կորցնում, խայտառակվում և փսորում ենք մենք՝ որպես ազգ և պետականություն. Լիլիթ Գալստյան

Լիլիթ Գալստյանը գրել է.

Նողկալին որքան ուժ ունի խայտառակվում է, նվաստանում՝ արժեզրկելով Հայաստանի պետականության և հեղինակության վերջին փշրանքները։ Ինքը չի կարող կորցնել այն, ինչը երբեք չի ունեցել, ինքը չի կանգնում ոչնչի առջև, ինքն իր «հանձնառությունը» մինչև վերջ իրագործելու դիվային սևեռում ունի…

Կորցնում, խայտառակվում և փսորում ենք մենք՝ որպես ազգ և պետականություն։

Եվ սա՝ երկիրն արհավիրքի մատնածը, շարունակում է դավադիրին ու ստորաքարշին բնորոշ էությամբ՝ խլուրդաքայլ ու ստորաքարշ ամեն բան անել գիշերվա ու մթի քողի տակ…

Ալիևի ցինիկ ագրեսիան, մեր ինքնիշխանության դեմ իրական սպառնալիքներն անպատասխան թողած դավաճանը ներքին նվաճող է, սա որոշել է գիշերով «նվաճել» Սյունիքը։ Ու «նվաճումից» առաջ հրահանգել է մաքրել Սյունիքը նախկին ուժայիններից…

Զարմանալի զուգադիպությամբ այնտեղ են ԱՄՆ դեսպանն ու ՀՀ նախագահը։ Հավանաբար սահմանի մյուս կողմում էլ էրդողանն ու Ալիևն են…

Ու մինչ ռուսական պաշտոնական շրջանակները հերթական անգամ մերկացնում են ստախոսին՝ հաստատելով, որ Իսկանդեր չի գործարկվել, հետևաբար չի էլ պայթել Շուշիիում, մինչ ԵԽԽՎ-ում սրա ուսապարկերը հերթական անգամ դատարկ զրնգոցով են դրսևորվում, սրա գիշերվա այցից պայթում է Սյունիքը, արժանապատիվ սյունեցին…

Մարտական ֆիլմից ճիվաղի նահանջ հիշեցնող սրա այցն ու արկածները բոլորովին էլ չեն ուրախացնում․ սա արդեն երրորդ տարին շարունակվող ազգային ողբերգություն է, մեր բոլորի ողբերգությունը, մեր ապագան սևացնող ողբերգություն…

Ու պատմությունը կարձանագրի, որ պարտությունից վեց ամիս անց սա դեռ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը…

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ