23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անհնար է Հայկական հարցը լուծել առանց հայերի մասնակցության․ Միքայել Մինասյան

Արտաքին քաղաքական դաշտում սնանկացած Նիկոլական ռեժիմին այլ բան չի մնացել, քան 5000-ամյա պատմություն ունեցող էթնոսի էքզիստենցիալ հարցերի առեւտուրը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ես սովորություն չունեմ մեկնաբանել անձամբ ինձ վերաբերող այս կամ այն հրապարակումը: Բայց մի շատ պատկառելի ռուսական հրատարակություն որոշել է արձագանքել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին ուղղված իմ քննադատությանը: Ինձ համար դժվար է հասկանալ, թե ինչով է պայմանավորված այս անսպասելի հետաքրքրությունը թվում է թե զուտ ներհայկական քննարկման հանդեպ: Արամ Առաջինը դժվար թե ինչ-որ մեկի պաշտպանության կարիքն ունենա: Բայց նրա փոփոխական դիրքորոշումը պարզաբանումների կարիք ունի:

Եւ եթե նայեք տողերի արանքը, ապա կարող եք մեկ այլ բան տեսնել: Ինձ թվում է, որ այս հոդվածն ավելի շուտ Հայկական հարցի, աշխարհի եւ տարածաշրջանային տերությունների բանավեճերում նրա տեղի մասին է, այն մասին, որ Հայկական հարցը հերթական անգամ խանգարում է ուժային կենտրոններին պայմանավորվել: Շատերը կարող են ունենալ իրենց սեփական կարծիքն ու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, նրանք կարող են նույնիսկ փոխել իրենց կարծիքները՝ ելնելով այսրոպեական քաղաքական շահերից, բայց դա իմ մասին չէ:

Քանի որ կան հարցեր, որոնք անձամբ ինձ համար գտնվում են կարմիր գծերի գոտում: Այդ թեմաներն են` Հայոց ցեղասպանությունը եւ դրա ճանաչման գործընթացը, հատկապես՝ Թուրքիայի կողմից: Այլ կերպ ասած՝ Հայկական հարցը: Անհնար է Հայկական հարցը լուծել առանց հայերի մասնակցության: Առանց հայերի մասնակցության Հայկական հարցը լուծելու ցանկացած փորձ հանգեցրել է դրա խորացմանը` էլ ավելի խճճելով տարածաշրջանային ուժերի առանց այդ էլ բարդ կազմաձեւը:

Լինելով Մեծ Մերձավոր Արեւելքի հիմնախնդիրների մաս՝ Հայկական հարցը միշտ եղել է Ռուսաստանի կայսրության, ԽՍՀՄ եւ ժամանակակից Ռուսաստանի շահերի տիրույթում: Ավելին, սիրիական հակամարտության մեջ Ռուսաստանի անմիջական ներգրավմամբ Հայկական հարցը դադարել է սովորական խնդիր հանդիսանալ միջազգային հարաբերություններում:

Ռուսաստանցի խոսնակները, կարծիքներ հայտնելով Հայկական հարցի վերաբերյալ, մեկնաբանելով այն որպես աշխարհաքաղաքական մոդելի խնդիր, բացառելով հայ ժողովրդի ներգրավվածությունը դրա քննարկման եւ լուծման մեջ, հարվածում են հենց ռուսական արտաքին քաղաքական շահերին, թուլացնում են ռուսական արտաքին քաղաքական լծակները:

Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական դաշտում սնանկացած Նիկոլական ռեժիմին այլ բան չի մնացել, քան 5000-ամյա պատմություն ունեցող էթնոսի էքզիստենցիալ հարցերի առեւտուրը: Որպես եկեղեցական քրիստոնյա ես հրաժարվում եմ հավատալ այն ուժին, որը Նորին Սրբությանը կմոտեցնի դավաճանին: Եւ ես աղոթում եմ, որ 30 աշխարհաքաղաքական արծաթով մատնողները չխաբեն մի մարդու, որը գիտի Հրեաստանից առաքյալի ճակատագիրը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ