09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչեւ Փաշինյանը, հրաժարվել են Արցախի հարցը գումարով լուծելու Իլհամ Ալիևի առաջարկից». Լուկաշենկոյի սկանդալային հայտարարությունը

 Բելառուսի նախագահը պատմել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր միջոցով ֆինանսական առաջարկ է փոխանցել Երևանին: Նա նշել է, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արվել է Արցախի հարցը գումարով լուծելու առաջարկ, սակայն Սարգսյանը հրաժարվել է այդ առաջարկից:
 
«Ես այսօր առաջին անգամ եմ հրապարակավ ասում դա, եղել է նման բան։ Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել է դրանից»,- «Беларусь 1»-ի փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն։
 
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքը սկանդալային ձայնագրություն հրապարակեց, որում Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկում Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը: Հայտնի է, որ 2018թ. Դուբայում Ալիևի ներկայացուցիչը նման առաջարկ է արել նաև Նիկոլ Փաշինյանին և Փաշինյանն, ըստ տեղեկությունների, ընդունել է այդ առաջարկը: Այդ մասին է վկայում նաև Լուկաշենկոյի ձևակերպումը, որ «մինչև Փաշինյանը» Հայաստանի նախկին ղեկավարությունը, հրաժարվել են Արցախի հարցը գումարով լուծելու Ալիևի առաջարկից:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ