08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ալեն Սիմոնյանի ու շիշ բռնողի հրավերով Երևան է ժամանել օրենքով գող Բադրի Քութաիսկին՝ քրեական շրջանակների հետ Փաշինյանի օգտին աշխատելու համար

Ալեն Սիմոնյանի ու շիշ բռնողի հրավերով Երևան է ժամանել օրենքով գող Բադրի Քութաիսկին՝ քրեական շրջանակների հետ Փաշինյանի օգտին աշխատելու համար

Կիրակի օրը Երևան է ժամանել վրացի օրենքով գող Բադրի Կոգուաշվիլին, որը հայտնի է Բադրի Քութաիսկի մականունով։ Օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո նրան դիմավորել են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ու «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ շիշ բռնողը։

Mediaport-ի տեղեկություններով՝ նրանք Քութաիսկիին հրավիրել են Երևան ընտրություններից առաջ քրեական հեղինակությունների հետ հանդիպումներ ունենալու, նրանցից Փաշինյանի համար ձայներ բերելու խոստում ստանալու համար։

Ավելին, նախօրենին ոստիկանները կանգնեցրել են մի քանի մեքենայով Երևանում շրջող օրենքով գողին, ապա վայրակյաններ անց՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի զանգից հետո, բաց են թողել նրան:

Ի դեպ, օրենքով գողը Երևանում շրջում է սեփական թիկնապահներով, ոստիկանության 7-րդ վարչությանն արգելվել է հսկել նրա շարժը։

Mediaport-ն առաջիկայում այլ ուշագրավ փաստեր կհրապարակի։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ