22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այդ բոլոր շենքերն էլ, որ վաճառենք, գումարը չի բավարարելու ակադեմիական քաղաքն իրականություն դարձնելու համար․ նախարար

Մեր սերունդներին թողնել լավ բուհեր. սա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գերագույն ցանկությունն է։ Այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն՝ անդրադառնալով երևանյան բուհերի շենքերը վաճառաելու և «ակադեմիական» քաղաք կառուցելու գաղափարին։

 Նա նշեց, որ իրենց առաջ միայն խնդիր է դրված զարգացնել գիտությունն ու կրթությունը։ «Բուհերի շենքային կառույցներին որևէ վտանգ չի սպառնում, անհոգ եղեք։ Խնդիրը շենքը չէ, խնդիրը նոր շենքն է, նոր քաղաքն է, խնդիրը ձևի և բովանդակության համապատասխանությունն է։ Մենք չենք կարող «նկուղային» պայմաններում ժամանակակից բարձրագույն կրթություն ապահովել։ Բուհեր կան, որտեղ բացակայում են սանիտարահիգիենիկ պայմանները, լսարանները տեխնիկապես հագեցած չեն ժամանակակից սեմինարներ կազմակերպելու համար։ Չունեն նաև հանրակացարաններ, սպորտային համալիրներ, սննդի կազմակերպման խնդիրներ էլ ունեն»։

ԿԳՄՍ նախարարը ակադեմիական քաղաք ունենալու գաղափարին կողմ է և ցանկություն ունի, որ այն իրականություն դառնա։

«Այս պահին որևէ հստակ վայր չկա, թե որտեղ է այն կառուցվելու, ընդամենը կա ցանկություն և գաղափար և կարող եմ ասել, որ կա հաստատուն կամք դա անել՝ կարևորելով ոլորտը»,- նշեց նախարարը։

«Եթե ակադեմիական քաղաքը իրականություն դառնա, շատ բուհերի մոտ ցանկություն կառաջանա տեղափոխվել այդ գեղեցիկ վայրը և այն կառույցները, որոնք մինչ այդ բուհ են եղել, բայց այլևս կհամարվեն ոչ նպատակահարմար այնտեղ կրթություն իրագործելու համար,  կարելի է վաճառել ու ներդնել։ Որպեսզի այդ գաղափարը իրականություն դառնա, այդ բոլոր շենքերն էլ որ վաճառենք, այդ գումարը չի բավարարելու ակադեմիական քաղաքն իրականություն դարձնելու համար։ Այդտեղ լուրջ ներդրումներ են պետք»,– ասաց նա։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ