Նիկոլ Փաշինյանի հետ մարզերում հանդիպման տարվող քաղաքացիներին բյուջեից 50.000-ական դրամներ են տալիս

Նիկոլ Փաշինյանի հետ մարզերում հանդիպման տարվող քաղաքացիներին բյուջեից 50.000-ական դրամներ են տալիս
Մարզային այցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ողջունող քաղաքացիները վճարվում են Հայաստանի բյուջեից ավելի կոնկրետ՝ վարչապետի ֆոնդից:
Yerkir.am-ը հրապարկել է Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած քաղաքացիներից մեկի՝ Գավառի Սարուխան գյուղի բնակիչ Ռեփսիկ Սարդարյանի անդորրագիրը, ըստ որի՝ հենց Փաշինյանի՝ Գավառ այցի ժամանակ Ռեփսիկ Սարդարյանին վարչապետի ֆոնդից փոխանցվել է 50.000 դրամ:
Նշված գումարը փոխանցվել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով, անդորրագրի «նպատակ» դաշտի դիմաց նշված է․ «Տրանզիտ OLDTRANS Դրամական աջակցություն վարչապետի ֆոնդից Ռեփսիկ Սարդարյանին»:
Քաղաքացու կողմից գումարը կանխիկացվել է բանկի՝ Գավառի («Կամո») մասնաճյուղից՝ Փաշինյանի հետ հանդիպումից երեք օր հետո: