Բայազետ ջոկատը պատերազմի ամբողջ ընթացքում «ՑՈՐ»-ի զորամասից դուրս չի եկել. իրականությունը Փաշինյանի ֆեյք գեներալի մասին (տեսանյութ)
Ընթերցողը հավանաբար կհիշի Կապանի դիրքերի հետ կապված վերջին զարգացումները, երբ դիրքապահները դժգոհել էին իրենց վիճակից եւ ապա ինչ որ «Բայազետ» ջոկատի ինչ որ գեներալ, որը հետո պարզվեց, որ ինչ որ անհայտ կոզակական կազմակերպության ինքնակոչ գեներալ է, որի անդամները մեկը մյուսին ինքնահռչակ զինվորական կոչումներ են շնորհում, գնացել էր եւ փորձել ճնշում գործադրել դիրքապահների վրա։ «Politik․am»-ին հայտնի է դարձել, որ այդ «Բայազետ» ջոկատը, որի ինքնահռչակ գեներալը այդքան որոտընդոստ կերպով փորձում է մեր զինվորականներին ճնշել, պատերազմի ընթացքում երբեք «Ցորից» չեն բացակայել։ Իսկ հայտնի կոզակական գեներալն էլ ՔՊ-ական է։ Ազատամարտիկ Տիգրան Չոբանյանը մանրամասներ է պատմել «Բայազետ» ջակատի մասին։