05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչպես և ենթադրելի էր՝ Արմեն Սարգսյանը հերթական անգամ գործարքի գնաց իշխող ուժի հետ. Գոհար Մելոյան

Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը՝ արձանագրելով, որ Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագրի նախագիծը հակասում է Սահմանադրությանը, թույլ տվեց, որ այն մտնի ուժի մեջ։

Արդյունքում՝ Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտեց Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Արմեն Սարգսյանն և իր ներկայացուցիչները պարբերաբար դժգոհում էին, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները բավարար չեն, որպեսզի ինքն իր «լայն գիտելիքները և կապերը» ներդնի Հայաստանում։

Սակայն ամեն անգամ, երբ Արմեն Սարգսյանը պետք է կարևոր նշանակություն ունեցող հարցով իրականացնի իր անկյունաքարային սահմանադրական լիազորությունը՝ հետեւի Սահմանադրության պահպանմանը, ականատես ենք լինում մի այնպիսի հանգուցալուծման, որ համոզվում ենք, որ ավելի է լավ է Արմեն Սարգսյանն անգամ թուղթ ստորագելու լիազորություն չունենա…
Թե չէ սահմանադրական փոփոխություն, կիսանախագահական կառավարման մոդել…»։

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ