20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Շփման գծում կրակոցները շատացել են. Սեյրան Օհանյան /վիդեո/

 “Ես գալիս եմ այն եզրահանգման, որ առաջին հերթին դատավարությունը վարում ենք միջազգային նորմերին համաձայն, եւ Արցախը այստեղ էլ ցույց է տալիս, որ ինքը որպես ժողովրդավարական երկիր նաեւ իր դատական իշխանության ձեւավորման գործընթացում  առաջատարներից մեկն է տարածաշրջանում:

Դատավարության ընթացքում իրենք իրենց պատիժը կստանան պարտադիր”,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախում ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանը:

Նախարարի խոսքով, շփման գծում այս օրերին կրակոցների թիվը ավելացել է, ինչը թերեւս Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման հետ էր կապված:

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաեւ ձմեռային զորակոչին: Այդ գործընթացը տարեցտարի կատարելագործվում է, եւ սա նախարարը չի ասում: “Այլ հանրությունն է խոսում այդ մասին”,-նշեց Սեյրան Օհանյանը:

Այլ հարցերի պատասխանները  տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ