24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թռիչքային տնտեսական զարգացման խոստում եւ ավերակներ․ Yerevan.today

Վիճակագրական ծառայությունր հրապարակել է Հայաստանի տնտեսական անկման՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշը 2020 թ․-ին, ըստ որի, անցյալ տարի այն կազմել է «աննախադեպ» 7,6 տոկոս։ Տեղեկացնենք, որ տնտեսության կացության վերաբերյալ իրական պատկերը տալիս է այս ցուցանիշը։  Այս առումով մի քանի ուշագրավ դիտարկումներ։ Նախ տնտեսության ճյուղերի մասին։

Հիշո՞ւմ եք, թե ինչ պոռոտախոսությամբ էին Նիկոլ Փաշինյանն ու նրա շուրջ գտնվող քայլարածները արտահայտվում շինարարության «բումի» մասին։ Մինչդեռ, շինարարությունն անցյալ տարի նվազել է 9,5 տոկոսով։

Արդյունաբերությունը, որտեղ երեք-չորս տարի առաջ աճի բարձր տեմպ էր սկսվել, այս իշխանության տարիներին աստիճանաբար սկսեց նվազել։ Անցած տարի արդեն տնտեսության կարևորագույն այս ճյուղում նույնպես տնտեսական անկում գրանցվեց՝ 0,9 տոկոս։

Առևտրում, որտեղ ընդգրկված է առնվազն մի քանի տասնյակ հազար մարդ, անկումը կազմել է 14 տոկոս, իսկ մանրածախ առևտրում անկման ցուցանիշն էլ ավելի մեծ է՝ 17,3 տոկոս։ ՀԴՄ-ներով այս ոլորտը խեղդող «թավշյա» վարչապետը, անշուշտ տեղյակ է այս վիճակից, բայց շարունակում է հարկային ահաբեկչության միջոցով ՀԴՄ-ների կտրոնները ցույց տալ որպես տնտեսական աշխուժության ցուցիչ։ Մինչդեռ, առևտրում անկման այս տեմպերը ցույց են տալիս, որ մի կողմից նվազել են առևտրով զբաղվողների եկամուտները, մյուս կողմից՝ առևտուր անող բնակչության եկամուտները։

Ծառայությունների ոլորտում նույնպես լուրջ անկում ունենք։ Այս ոլորտը նախորդ երկու տարիներին հնարավորություն էր տալիս տնտեսական աճ ցույց տալ շնորհիվ բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքների կտրուկ ավելացման։ Ակնհայտ էր, որ այդ աճը փուչիկ էր, քանի որ արժեք չէր ստեղծում և բնակչության եկամուտներն էր խժռում։ Շահում էին բացառապես վերոնշյալ ոլորտի ընկերությունների սեփականատերերը։ Եվ ահա անցյալ տարի այստեղ նույնպես անկում գրանցվեց՝ 14,7 տոկոս։ Սա նույնպես ապացույց է բնակչության եկամուտների նվազման։

Գյուղատնտեսությունում աննշան՝ 1,4 տոկոս աճը մխիթարանք չի կարող համարվել, քանի որ դա տեղի է ունեցել երեք-չորս տեսակի գյուղմթերքների բարձր բերքի շնորհիվ։ Մնացած բոլոր գյուղմթերքների բերքի անկում ունենք, ինչի վառ ապացույցն էին այս տարի մրգի և բանջարեղենի կտրուկ բարձրացած գները։

Այժմ տեսնենք, թե ինչպիսի՞ն է վիճակը աշխարհում, մեր հարևան և մեր տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող երկրներում։ Գրեթե երեք տարի տնտեսությունը ոչնչացրած և կոլապսի հասցրած «թավշյա» տգետները կարող են պատճառաբանել կորոնավիրուսն ու պատերազմը, որոնցից առաջինի տարածման և անկառավալեի դառնալու, իսկ երկրորդի՝ սկսվելու և ժամանակին չկանգնեցնելու միակ մեղավորները հենց իրենք են։

Այսպես, ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական կացությունը և հեռանկարները» զեկույցի համաձայն, համաշխարհային տնտեսությունը նվազել է 4,3 տոկոսով։

Հարևան երկրներից Ադրբեջանում տնտեսական անկումը 4,3 տոկոս է, Վրաստանում՝ 6,1 տոկոս։ Մեր տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող երկրում՝ Ռուսաստանում անցյալ տարվա տնտեսական անկումը կազմել է 3,1 տոկոս։

Ասվածին ավելացնենք, որ անցած տարվա չորրորդ եռամսյակում մեր տնտեսության անկումը ավելի քիչ է եղել քան երրորդում։ Սա նշանակում է, որ պատերազմի ազդեցությունը տարեկան 7,6 տոկոս տնտեսական անկման մեջ կարելի է ասել բացակայում է։ Այն կզգացվի ավելի երկարաժամկետ կտրվածքով։

Սա է երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանի խոստացած թռիչքային տնտեսական զարգացման և լավ կյանքի ներկայիս պատկերը։

Արա Մարտիրոսյան  

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ