23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ցանկացած պահ պետք պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապսատամբելով վերցնել իշխանությունը. Վազգեն Մանուկյան

Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ առաջարկեց առաջիկա գործողությունների «Ա» և «Բ» պլաններ:

Ներկայացնելով «Ա» պլանը՝ նա նշեց, որ պետք է ջարդել Նիկոլ Փաշինյանի հենարանները՝ ժողովրդի որոշակի հատված, ուժային կառույցներ ու որոշ պատգամավորներ:

Մանուկյանն ասաց, որ խոսքը ժողովրդի այն հատվածի մասին է, որը չի գիտակցում, թե պետությունն ինչ ճանապարհով է գնում, ինչ է սպասվում:

Մանուկյանը նաև ընդգծեց, որ ուժային կառույցները՝ Ոստիակնությունը, ԱԱԾ-ն, ծառայելով իշխանությանը, ծառայում են թուրքական, ադրբեջանական ծրագրին։

«Պետք է կոշտ լինենք իրենց հետ, համոզենք, միշտ թողնենք նահանջի ճանապարհ: Պատգամավորների հետ, որոնք Փաշինյանի հենարանն են ԱԺ-ում, պետք է լինել կոշտ, համոզիչ և միշտ թողնել նահանջի ճանապարհ», – ասաց Մանուկյանը։

Վարչապետի միասնական թեկնածուն նաև ընդգծեց, որ ամեն օր պետք է լինեն ցույցեր, գործադուլներ, քաղաքը պետք է պարալիզացվի, շարասյուներով պետք է պտտվել ամբողջ Հայաստանով, մարդկանց ոտքի կանգնեցնել, միասնաբար կոտրել Փաշինյանի հենարանները:

«Ցանկացած պահ պետք պատարստ լինել կայծակնային արագությամբ ապսատամբելով վերցնել իշխանությունը: Գնալու ենք «Ա» ճանապարհով՝ պատարստ լինելով «Բ» ճանապարհին», – ներկայացնելով նաև պլան «Բ»-ն՝ ասաց Վազգեն Մանուկյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ