14 Հունիսի, Երկուշաբթի, 2021
KFC

Լրատվամիջոցները խանգարում են գերիներին հետ բերելու աշխատանքներին․ Փաշինյանի օգնական

220x220

Անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիային, որը տեղի էր ունենում Կառավարության դիմաց, մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը՝ Գագիկ Իսախանյանը։

Լրագրողների հետ զրույցում, նա ասաց, որ ակցիային մասնակցում է անհետ կորածների հարազատներին աջակցելու նպատակով։

«Հենց առաջին օրվանից ես եղել եմ ու միշտ էլ լինելու եմ ծնողների կողքին։ Ինձ համար կապ չունի պաշտոնը»,- ասաց Գագիկ Իսախանյանը։

Լրագրողի հարիցն, թե ինքը եւս կիսո՞ւմ է այն տեսակետը, որ Կառավարությունը դանդաղում է իր գործողություններում, Նիկոլ Փաշինյանի օգնականն ասաց․

«Բոլոր տեղերում էլ թերություններ կան,  ծնողների հետ միասին պետք է այդ թերությունները գտնենք ու վերահսկենք։ Դեռ շուտ է խոսել թերացումների մասին, որովհետեւ լրատվամիջոցները շատ են խանգարում թե՛ ծնողներին, թե՛ այլ հարցերին։ Եթե ես թերացումն ասեմ, հակառակորդը կիմանա այդ մասին․․․․ Լրատվամիջոցները  շատ են խանգարում թե՛ որոնողական աշխատանքներին, թե՛ գերիների հետ բերելու աշխատանքներին։ Լրատվամիջոցների պատճառով գերիներից մեկը, որը պետք է վերադառնար, վերջին պահին փոխանակվեց, որովհետեւ լրատվամիջոցները չգիտես ինչու բոլորն էդ երեխուն էին սպասում, բայց վերջին պահին էդ երեխուն փոխեցին ու ուրիշն եկավ»։

Ապա անդրադառնալով վարչապետի օգնականի պաշտոնում իր նշանակմանը, Գագիկ Իսախանյանը հեգնեց․

«Տունը քնած էի, զանգեցին՝ կուզե՞ս օգնական, ես էլ մանկուց երազում էի, ասացի՝ այո»։

Նշենք, որ Գագիկ Իսախանյանն այդ պաշտոնում նշանակվել է 2021 թվականի հունվարի 21-ին։

KFC

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ