16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մեր 10 հազարի հասնող զոհերի, հարյուրավոր գերիների, հազարավոր անհայտ կորածների մեղքը՝ քո չունեցած «խղճին» ու քո չունեցած «վզին» է

արայիկ հարությունյա՛ն
Քո ընչաքաղցության, քո իշխանամոլության, քո աթոռապաշտության, քո երեսպաշտության, քո՝ արտա-հէկա-ջէկա-օբյեկտա-տարածքա-մոլության պատճառով,
Գերության մեջ են հայտնվել՝
Մեր՝ Հազարավոր հրաշք-տղաները,
Մեր՝ Արժեքներն ու ԳերԱրժեքները,
Մեր՝ Սրբություններն ու Սրբավայրերը,
Մեր՝ Ծննդավայրերը, մեր Մայր-Գետը…
դու ուղիղ մեկ տարի առաջ կոխկրտել ես քո «արժանապատվությունը», քո «հպարտությունը», քո «ինքնասիրությունը»…
Խոստովանեմ՝ նույնիսկ կասկածում եմ քո մոտ, դրանց երբեմնի առկայությանը։
Ուղիղ մեկ տարի առաջ, խելագար մոլուցքով ընթացող քո ընտրարշավի «գագաթնակետը»՝
Հայրենիքիս կապիտուլյացիան էր ու վերջնական կործանումը…
Մեկ քառորդ դարում, բազմամիլիոնանոց թշնամուն երկու անգամ խայտառակ պարտության մատնած՝
Իմ Հերոս-Հայրենակիցները, միամտորեն կուլ տվեցին քո իսկ կողմից նետած խորամանկ-նենգ-խայծը…
Անտեսելով այն ստորացուցիչ փաստը, որ քեզ սատարում են թուրքահպատակ նիկոլն ու արարատը…
Ուղիղ մեկ տարի, անընդմեջ ահազանգել եմ, որ դու պատերազմող Արցախիս համար ամենաստոր ու ամենավատթար տարբերակն ես…
Մեր 10 հազարի հասնող զոհերի, հարյուրավոր գերիների, հազարավոր անհայտ կորածների մեղքը՝
քո չունեցած «խղճին» ու քո չունեցած «վզին» է….
 
Գրում է Ստելլա Աբրահամյանը՝ Արցախից
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ