02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչպե՞ս Թուրքիայի դեսպանատան դիմաց ցույցի պատճառով Վազգեն Մանուկյանին հեռացրին համալսարանից

Հայրենիքի փրկության շարժումը տեսանյութեր է պատրաստել ներկայացնելով շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի անցած քաղաքական ուղուց եւ պայքարից դրվագներ:

Դրանցից մեկը պատմում է, որ 1967 թվականի ապրիլի 24-ին Վազգեն Մանուկյանը, որն այդ ժամանակ սովորում էր Մոսկվայի պետական համալսարանում, մի խումբ ընկերների հետ բողոքի ցույց է կազմակերպում Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև:

Ցույցն աննախադեպ էր և մեծ արձագանք է ստանում Խորհրդային միությունում, որից հետո Վազգեն Մանուկյանին հեռացնում են համալսարանից:

Այդպիսով սկիզբ է դրվում նրա քաղաքական գործունեությանը:

Տեսանյութը այստեղ:

Մեկ այլ տեսանյութում պատմում է, որ Խորհրդային միության տարիներին Վազգեն Առաջին կաթողիկոսը մի խումբ երիտասարդների, որոնք ակտիվ էին ազգային հարցերի շուրջ և որոնց հետ նա բավականին մտերմացել էր, առաջարկում է «փրկել» Նախիջևանում գտնվող մի քանի հայկական խաչքար: Վեհափառը մտահոգություն ուներ, որ հատկապես Ադրբեջանում դրանց գոյությունը վտանգված է:

Այդ ակտիվ երիտասարդներից էր Վազգեն Մանուկյանը, որի գլխավորությամբ մի քանի երիտասարդների հաջողվում է 1971 թվականին Նախիջևանից արժեքավոր խաչքարեր գաղտնի տեղափոխել Հայաստան:

Տեսանյութը այստեղ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ