17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

30 տարվա հաղթանակը «30 արծաթով» վաճառքի հանողը մսխեց պետականությունը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«30 տարվա հաղթանակը «30 արծաթով» վաճառքի հանողը մսխեց պետականությունը։
Տարիներ առաջ, երբ Հանրապետականը շրջադարձային որոշում կայացրեց՝ անդամակցելու Եվրասիական միությանը, խորհրդարանում մի «լաչառ» երեսփոխան իրեն «ճղում» էր ՝ քննադատելով մեզ։
Ապրիլյան պատերազմից հետո սույն «լաչառը» հայտարարեց, որ պատերազմը սկսվել է Ռուսաստանի համաձայնությամբ։
 
2017 -ին էլ սա առաջարկում էր դուրս գալ ԵԱՏՄ -ից։
Իսկ հիմա դարձել է այդ նույն տնտեսական միության «ջատագովը»։
Այ իզմեր չունեցող հողատու, բա ասում էիր ԵԱՏՄ -ից պետք է դուրս գալ , ԵԱՏՄ անդամ դառնալը Հայաստանի ադրբեջանացում է նշանակում։
 
Հիմա դարձել ես ամենաթունդ եատմապաշտը եւ այդ ամենը հանուն ամեն գնով աթոռդ պահելու….
Անսկզբունքային գործիչներին օգտագործում ու շպրտում են,լ ավ իմացիր։
Քաղաքական մուրացկանությունդ նողկալի է։ Դատապարտելի է մուրացկանությունը քաղաքականության մեջ։ Մուրացկանին տալիս են անկելանոց ,բայց ոչ երբեք անկախ հայրենիք։
 
Հ.Գ. Հայ ժողովրդի 30 տարվա փառահեղ հաղթանակները «30 արծաթով» թուրքին մատուցած քաղաքական մուրացկանները ոչ թե խղճմտանք, այլ զզվանք են առաջացնում»։
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ