01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱԺ նախագահը պարգեւատրել է ԱԺ աշխատակիցներին

Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահը ԱԺ բոլոր աշխատակիցներին խրախուսել է միանվագ դրամական պարգևատրմամբ։

«ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ղեկավարվելով ՀՀ ԱԺ կողմից  2013 թ.  ընդունված «Պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով՝ համաձայն որի՝ ԱԺ աշխատակիցների պարգեւատրումը պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդից առաջին կիսամյակի համար տրվում է մինչեւ հուլիսի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար` մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 15-ը, ԱԺ բոլոր աշխատակիցներին խրախուսել է միանվագ դրամական պարգեւատրմամբ:

Ընդգծենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորները չեն պարգեւատրվել»,- ասվում է ԱԺ կայքում զետեղված հաղորդագրությունում։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ