Հարց լուծողը շրջակա միջավայրի նախարարի կինն է
Երեկ տեղեկացանք, որ Աբովյան քաղաքի` Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները ԿԳՄՍ նախարարության դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացրել: Պատճառը` դպրոցի տնօրենի ոչ օբյեկտիվ ընտրությունն է: Այս մասին գրում է Իրավունքը։
Ուսուցիչներից մեկի խոսքով` տեղի է ունեցել տնօրենի անարդար ընտրություն: Գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանն ու մյուս թեկնածուն հավասար ձայեր են հավաքել՝ 4/4։ Սակայն մեր աղբյուրը նշում է, որ խորհրդի անդամները 8-ն են եղել, իսկ ահա 8-ից 4-ը Կոտայքի նախկին մարզպետ, Նիկոլ Փաշինյանի վաղեմի բարեկամ Ռոմանոս Պետրոսյանի մտերիմներն են:
Ուշագրավ է, որ «ԽԾԲ» ինստիտուտը մերժող նիկոլական կլանը այժմ ողջունում է նմանօրինակ արատավոր երևույթները:
Մեր տեղեկություններով` Աբովյան քաղաքի գրեթե բոլոր դպրոցներում հարց լուծողը Ռոմանոս Պետրոսյանի կինն է:
Ավելի կոնկրետ` Ռոմանոս Պետրոսյանի կինն ինքն է որոշում, թե որ դպրոցում, որ ուսուցիչը պետք է տնօրեն դառնա:
Մեր աղբյուրը նշում է, որ Աբովայնի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում փորձում է տնօրեն դառնալ Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին` ոմն Քարմիլե Առաքելյանը:
Ուշագրավ է, որ, ըստ շրջանառվող լուրերի, Ռոմանոս Պետրոսյանի կինն ընդամենը ամուսնու պատվերն է կատարում: Իսկ թե հարգարժան Ռոմանոս Պետրոսյանն ինչ կապ ունի կրթական համակարգի հետ առհասարակ, թերևս հասկանալի չէ:
Վաղուց զարմանալի չէ, որ նոր Հայաստանում հին ու բարի ավանդույթները շարունակվում են, սակայն զարմանալի է, որ տեղի ունեցածն այսչափ բացահայտ է:
Հայկ Գևորգյան