24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Հասկացա՞վ Էռատոն, թե ինչու էին իրենից փախչում։ Հասկացա՞վ, որ Արամ Խաչատրյանը եթե կենդանի լիներ, ինքն էլ կլքեր դահլիճը․․․

Դե ի՞նչ, ոնց որ հայ ժողովրդի ցավը աննայինը ու իր ընտանիքինը չլինի։ Հայը սգի մեջ է․ ազգի կոկոնները չբացված՝ հանգել են ճյուղին, ու վարդենիներն առանց վարդ, առանց զարդ են մնացել։ Հազարավոր մայրեր խելակորույս իրենց որդիների աճյուններն են փնտրում, հազարավորներն անսփոփ են աճյուններով, հազարավորները կարկտահարությունից հաշմվել, մի բուռ են դարձել, հազարավորներն անտուն, անապրուստ, անհող․․․
 
Ու այս ֆոնի վրա մամուլը աննայի ու իր աղջիկների մոսկովյան ոսկե խնճույքների մասին է գրում․․․ Իսկ այսօր, երբ տիկինն իր աղջիկների հետ Արամ Խաչատրյանի համերգասրահում Պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգն էր վայելում, չենք զարմանում, որ շատերը չեն ցանկացել նույն օդը շնչել այդ մարդկանց հետ ու դուրս են եկել համերգասրահից։ Հասկացա՞վ Էռատոն, թե ինչու էին իրենից փախչում։ Հասկացա՞վ, որ Արամ Խաչատրյանը եթե կենդանի լիներ, ինքն էլ կլքեր դահլիճը․․․
 
Հասմիկ Բաբաջանյան
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ