24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մակունցը ոչ փորձառու դիվանագետ է, ոչ քաղաքական ծանր քաշային, ոչ էլ Ամերիկան է այնպես պատկերացնում, ինչպես անհրաժեշտ է

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը մեկնաբանել է Մակունցին դեսպան նշանակելու հարցը
 
Վաշինգտոնում մեր դեսպանները միշտ եղել են պրոֆեսիոնալ:
 
Մեր վերջին երեք դեսպանները Վաշինգտոնում պաշտոնավարում են 2,5 տարուց ոչ ավել։ Սա անլուրջ տպավորություն կարող է ստեղծել ԱՄՆ-ում:
 
Մակունցը ոչ փորձառու դիվանագետ է, ոչ քաղաքական ծանր քաշային, ոչ էլ Ամերիկան է այնպես պատկերացնում, ինչպես անհրաժեշտ է:
 
Հայ-ամերիկյան լճացած հարաբերությունների պարագայում սխալ եմ համարում նրա նշանակումը, մանավանդ, որ որևէ առավելություն չունի գործող դեսպան Ներսիսյանի նկատմամբ։
 
Հայաստանում որ օրը տեղի ունենա իշխանափոխություն, նույն օրը Մակունցին ազատելու են պաշտոնից: Այդ օրը հեռու չէ, իսկ դա կրկին որպես անլրջություն է ընկալվելու:
 
Հայկական լոբիստներն արդեն իսկ կոշտ արձագանք են տվել այս նշանակման կապակցությամբ: Առանց նրանց աջակցության, ցանկացած դեսպան դատապարտված է տապալման:
 
Եթե անհրաժեշտություն կա դեսպանին փոխելու համար, դեսպան կարելի է նշանակել դիվանագետներ Թաշչյանին կամ Կաժոյանին։
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ