13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բարի՜ գալուստ Վիլայաթ-ի Էրմենիսթան

Շուշիի մասին հայտարարությանը խորը նայեք։ Դա հակաՀայաստանի հաղթական հարվածն է կապիտուլացված Հայաստանին։ Դա հայկական ինքնության ու Արտաշես Ա-ից մինչև Մոնթե Մելքոնյան հայոց ազգային նախագծի վերացման փորձ է։ Պատկերացրե՛ք, որ հայրը որդուն պատմի, որ նախքան իրենց ընտանիքի ստեղծումը տան մայրն ընկերություն է արել հարևանի հետ՝ համբուրվելու գնալով Մոնումենտի այգի։
 
Փաստական առումով դա ճիշտ կլինի, բայց որ պահից ընտանիքում նման տեքստ հնչեց, այդ ընտանիքը՝ որպես գաղափար կդադարի գոյություն ունենալ։ Չկա սրբազան գաղափար առանց տաբուների։ Եթե հայոց խորհրդարանում Շուշիի հայկականությունը «թավշյա» կասկածի տակ է դրվում, ուրեմն հայոց նախագիծը պարտված է, իսկ Հայաստանը՝ էութենական առումով օկուպացված։
Բարի՜ գալուստ Վիլայաթ-ի Էրմենիսթան…
 
Գրում է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ