05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իշխանազավթ դավաճանները միևնույնն է բանավոր ու առանց առարկությունների թուրքին տալիս են այն ինչ ուզում են. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես սեպտեմբերի 27-ի պատերազմից առաջ էին հավաստիացնում, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի ներքաշվի Արցախում պատերազմի մեջ, այդպես էլ հիմա է։
 
Թուրքիա-Ադրբեջան լայնածավալ հարձակվողական զորավարժություններին ընդառաջ իշխանազավթ և դավադիր պատերազմ հրահրած, անհասկանալի պարտություն կրած ու հայրենիք հանձնածները հորդոդում են ուշադրություն չդարձնել այդ տեղեկատվությանը։
 
Փոխարեն իրենք ուշադրություն դարձնեն, իրենց պաշտպանության նախարարը դարձնի, իրենց կառավարությունն աշխատի և վտանգներ չեզոքացնի իրենք մեզ են հորդորում։
 
Մի խոսքով, իմացեք Կարսում թուրք-ադրբեջանական հարձակվողական զորավարժությունները Հայաստանի գործը չեն։ Այն Հայաստանի, ում տարածքները հիմա անխոչընդոտ անցնում են թուրքերին։
Թուրքը մտածում է իր տարածքն ընդլայնելու մասին, իսկ մեր իշխանավորի խորհրդարանական օրակարգը կարծես մի քանի դար պատերազմ ու սպառնալիք չտեսած ինչ-որ գոյություն չունեցող երկրի մասին լինի։
 
Հ.Գ. Իշխանազավթ դավաճանները միևնույնն է բանավոր ու առանց առարկությունների թուրքին տալիս են այն ինչ ուզում են։ Այդ պատճառով զորավարժությունների հետ կապված մտահոգվելու ոչինչ չկա»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ