05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մինչև Հայաստանը չհանձնվի՝ ներդրումներ չեն լինի

Սկզբում ասացին, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ չլինեն, ներդրումներ չեն լինի ու ժողջանը լավ չի ապրի։ Արտահերթը եղավ, ներդրումները՝ ոչ։ 
 
Ժողջանի վրա ամբոխապետը մուննաթ եկավ, որ էդ սրիկաներն ուզում են չաշխատել, բայց ուտել՝ դեռ մի բան էլ ՀԴՄ կտրոնը չպահանջելով, ոչխար չպահելով, մոշ չհավաքելով։
 
Հետո ասացին, որ մինչև Սահմանադրական դատարանը չգրավենք, ներդրումներ չեն լինի։ ՍԴ-ն գրավեցին։ Ներդրումները չկան։
Հիմա ուրախությամբ հայտարարում են, որ վերջապես ներդրումներ են լինելու։ Այսինքն՝ ստացվում է, որ ներդրումներին խանգարում էին Արցախն ու այն մարդիկ, ովքեր դեմ էին հանձնելուն։ Ներդրումների համար, փաստորեն, պետք էին հազարավոր զոհեր, վիրավորներ, հաշմանդամներ, փախստականներ, Արցախի պետականության կորուստ, Հայաստանի փոքրացում ու նվաստացում։
 
Նիկոլական պատկերացրած ներդրումներն, իրոք, կարեղ են լինել, բայց փոքրիկ խոչընդոտի՝ Հայաստանի Հանրապետության վերացման դիմաց։ Թուրքերն ուզում են, որ հայերը մաքրեն իրենց զուգարանները, սպասարկեն իրենց սեռական կարիքներն ու բանվորություն անեն Թուրքիա–Ադրբեջան երկաթուղու վրա (սա Աջարիայի տարբերակն է, բայց ավելի վատ ձևով, քանզի հեռանկարում չի նախատեսվում հայկական պետության գոյություն, իսկ վրացականը գոնե ձևականորեն կարող է պահպանվել)։ Նիկոլենք կողմ են այս ամենին։ Ավելին՝ նիկոլենք դա ներկայացնում են որպես ներդրումային պայծառ հեռանկարի ու տնտեսական բումի ապահովման բանալի։
Ո՞ւմ է ոգեշնչում այսպիսի ներդրումային հեռանկարը։
Յո՞ երթաս, Հայաստա՛ն։
 
Գրում է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ