Մինչև մեծ թուրանի այս հարճերին չհեռացնենք ու չդատապարտենք, քո ամեն օրը նոր հայրենադավություն է բերելու, տնտեսական զարգացման և գերիների փոխանակման պատրվակով․ ազատամարտիկ
Չեմ համակերպվելու այս արհավիքի հետ, չեմ համակերպվելու համազգային ցասումի բացակայության հետ, չեմ համակերպվելու հայրենադավ նիկոլիզմի հետ։ Պայքարել ու պայքարելու եմ թշնամու դեմ։
Սա է Ազգի հավաքական գիտակցության պահանջը։ Սա է մեր ուժը, երբեք չհանձնվել, մինչև վերջին շունչը պայքարել, հաղթել։ Այս թրքաբարո ոչինչին և իր սպասակու պատգամավորներին պետք է կանգնեցնել իրավական պատասխանատվության առջև, նրանք Հայաստանը վերածում են կցորդի։
Եղբա´յրս, քույ´րս, հարևա´նս, ընկե´րս, ազգակա´նս, մինչև մեծ թուրանի այս հարճերին չհեռացնենք ու չդատապարտենք, քո ամեն օրը նոր հայրենադավություն է բերելու, տնտեսական զարգացման և գերիների փոխանակման պատրվակով, ինչպես քիչ առաջ Մոսկվայում, ասաց թրքակենտրոն մարիոնետը։
Իմ սիրելի´ ժողովուրդ.
Սա քո արժանապատվության կռիվն է։
Սա քո ներկայի ու ապագայի կռիվն է։
Սա քո լինել, չլինելու կռիվն է և դու իրավունք չունես պարտվելու։
Իրավունք չունե´ս պարտվելու, այս թուրքի լամուկին։
Լսու՞մ ես, ոտքի կանգնիր վերքերիդ ցավին դիմանալով։
ՀԱ´Յ, դու համազգային զարթո´նք ապրող գեն ես….
Գրում է լեգենդար հետախույզ, ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը։