05 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Դավաճանն անգամ շանս չունի խոսելու մեր շահերի մասին. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Դավաճանը երբեք չի պահի հայկական շահը, հայկական պետության անվտանգությունն ու ամբողջականությունը։
Մի կողմ թողնեք այդ ցանկության բացակայությունն ու դրա պատճառները։
 
Դավաճանն անգամ շանս չունի խոսելու մեր շահերի մասին։ Պարտված, ջախջախված, ստորացված, չղեկավարը դատապարտված է թշնամու կողմից անվերջ նվաստացումներ լսելու։ Այդ նվաստացումներին չպատասխանելն, դրանք կուլ տալը ոչ միայն անձնական այլ նաև ժողովրդիդ ու պետությանդ հասցված վիրավորանքներն, արդեն ախտորոշում է։
 
Լեզուն կարկամում է նաև երբ մեր հերոսներին թշնամին ահաբեկիչ է ներկայացնում։ Դարձյալ ոչ մի հակադարձում։ Միայն հավաստիացումներ ու բանավոր պայմանավորվածություն թշնամու հետ, որ կտա նաև ավելի քան խոստացել է։
 
Այցը կլինի Մոսկվա, Բաքու թե Անկարա կարևոր չէ։ Գնացող դավաճանը գնում է միայն մեկ նպատակով։ Հայաստանից զիջելու հերթական փաթեթը բերելու։
Ամեն ինչ պետք է անել, որ դավաճանը չգնա, ընդհուպ բոլոր կողմերին հնարավոր բոլոր օղակներով տեղեկացնել, որ նա Հայաստանի անունից խոսելու, առավել ևս պարտավորություն ստանձնելու իրավունք չունի»։
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ