23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հնարավորինս սեղմ ժամկետում պետք է կանխվի հետագա գործընթացի իրականացումը». Տիգրան Ղազարյան

Այսօր հրավիրված «ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության արարքները՝ պետական դավաճանության հանցակազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ իրավաբան Տիգրան Ղազարյանը, ներկայացնելով ավելի քան 20 իրավաբան-գիտնականների  Գլխավոր դատախազություն ներկայացրած՝ պետական դավաճանության հոդվածով հաղորդումը՝ հանցագործության մասին, նշեց, որ դա ներկայացրել են 2020թ.-ի դեկտեմբերի 25-ին՝ այն ժամանակ, երբ Վլադիմիր Պուտինն իր հայտարարությամբ ասել էր, թե եռակողմ բանակցությունների հիմնական նպատակը արյունահեղության դադարեցումն էր, ինչից հետո մնացած հարցերը պետք է լուծվեին երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների միջոցով:

Իրավաբանի խոսքով՝ հաղորդման մեջ հատկապես շեշտադրել են այն, որ պետական սահմանը չպետք է որոշվի գրավոր կամ բանավոր փոխըմբռնման արդյունքում, ինչպես նաև GPS համակարգի միջոցով:

«Իրավաբան-գիտնականների հաղորդման մեջ հիմնական շեշտադրություն դրվել է նաև այն հանգամանքին, որ հնարավորինս սեղմ ժամկետում պետք է կանխվի հետագա գործընթացի իրականացումը, քանի որ մենք գործ ունենք արդեն իսկ ավարտված հանցակազմի հետ, սակայն տվյալ հանցակազմը շարունակական բնույթ է կրում, և գործընթացը շարունակվում է»,- ասաց Տիգրան Ղազարյանը՝ նշելով, որ հարցը վերաբերում է Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի սահմաններին, որոնք ևս այսօր որոշվում են GPS համակարգով:

Տ. Ղազարյանը նշեց, որ իրավաբան-գիտնականները պետական դավաճանության հանցակազմով քրեական գործ հարուցելու, ինչպես նաև պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց ձերբակալելու պահանջ են ներկայացրել ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ դա կարող էր խափանել հետագա գործընթացի իրականացումը:

Իրավաբանը ներկաներին հայտնեց, որ մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել դատախազությունից: Եվ այժմ իրավաբան-գիտնականները քննարկում են դատախազության՝ հետագա անգործությունը վերացնելու ուղիները:

Տիգրան Ղազարյանի խոսքով՝ Դատախազությանը ներկայացրած հաղորդման մեջ ներառված  հանցակազմերը շատ դեպքերում պետական գաղտնիք են պարունակում և բացառապես հարուցված քրեական գործի պայմաններում հնարավոր կլինի անդրադարձ կատարել դրանցից յուրաքանչյուրին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ