Նիկոլ Փաշինյանը համաճարակային իրավիճակով պայմանավորված ինքնամեկուսացված է. խոսնակ
իկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնի Սորբ պատարագից։
Մանե Գևորգյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, նշել է. «Համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացված է»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 6-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Պատարագին պաշտոնյաներից ու պետական այրերից ներկա են եղել միայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել:
Ավելի վաղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ քաղաքացիներ էին հավաքվել, որոնք նախապես հայտարարել էին, որ թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանին վաղը մուտք գործել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: