17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լևոնը դժգոհեց նոր Լևոնից, Ռոբերտը՝ նոր Ռոբերտից

Հ Հ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի
հայտարարությունը ԱԺ-ում

Սահմանադրական բարեփոխումների դեմ արտահայտվողները շատ հաճախ են երկու փաստարկ նշում: Մեկը, որ իբր սահամանադրական փոփոխությունները կապ չունեն մեր խնդիրների լուծման հետ, իսկ մյուսը, որ եթե լավ բան է, ինչու է Սերժ Սարգսյանը անում: Նախ անդրադառնամ այս վերջինին: Եթե ուրիշ պատճառներ չբերեմ, որ ավելի խորքային են և մասնագիտական, բերեմ միայն մի դիտարկում՝ առաջին նախագահը՝ Լևոնը դժգոհեց նոր Լևոնից, Ռոբերտը՝ նոր Ռոբերտից, ինչ երաշխիք, որ Սերժն էլ չի դժգոհի նոր Սերժից: Ժողովուրդն էլ ընդհանարպես գոհ չի եղել երեքից և ոչ մեկից, ինչու պիտի չորրորդից գոհ լինի, հայտնի չէ:


Դուրս է գալիս, որ ով տվյալ պահին իշխանություն չի, դժգոհ է իշխանությունից: Եվ սա բացարձակ ճշմարտություն է ու վերաբերում է բոլորին: Հատկապես ժողովրդին, ով միշտ դժգոհ է եղել իշխանությունից, որովհետև ժողովուրդը երբեք սահմանադրության երկրորդ հոդվածին համապատասխան իշխանություն չի ունեցել:


Ուրեմն մի բան էն չի, չէ: Ուրեմն խորքային ինչ-որ պատճառ կա, չէ:
Իսկ եթե ոմանց թվում է, որ Սերժ Սարգսյանը փոխվեց, ինքնըստինքյան իշխանությունն էլ կփոխվի, ուրեմն լավ չեն ուսումնասիրել մեր անցած ճանապարհը: Որովհետև իրական իշխանափոխությունը երբեք անձնափոխությամբ չի կարող սահմանափակվել և պետք է զուգորդվի համապատասխան համակարգային փոփոխությամբ:


Դրա համար ենք համոզված, որ ժողովրդին ծառայող իշխանափոխությունը կարող է լինել միայն ամբողջական: Ամբողջական նրանով, որ ոչ միայն մարդիկ փոխվեն, այլև համակարգը, որ նույնը չկրկնվի:
Այս համակարգով իշխանությունը ոչ միայն մենաշնորհային է, որ բերել է իշխող կուսակցության և պետության նույնացման, այլև ստվերային է, որ մենաշնորհային և ստվերային է դարձրել ողջ պետական, քաղաքական դաշտն ու տնտեսությունը:


Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանն ու նշանակությանը.
Միջազգային փորձը աչքի առաջ ունենալով՝ անգրագիտություն կամ կանխամտածված վնասարարություն է պետականության կայացման գործում արհամարհել կամ նսեմացնել սահամանդրական զարգացումների անհրաժեշտությունը:


Իսկ սահմանադրական զարգացում ասածը լուրջ հասկացություն է ու միայն սահմանադրության փոփոխությամբ չի ավարտվում, այլ երաշխավորում է, որ ստվերային և հետադիմական բնույթ ունեցող ներհասարակական և ներպետական հարաբերությունները փոխարինվեն սահմանադրական իրավահարաբերություններով: Այսպես են պետություն դառնում, այս ճանապարհով է աշխարհը զարգանում:


Սա չընկալողներին ավելի դիպուկ, քան աշուղ Ջիվանին է բնորոշել, դժվար է անել: Ջիվանին ասում է ”աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ մեկ է, գոհարն էլ մեկ է”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ