15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հանրապետականը փարատում է ընդդիմության անհանգստությունը /վիդեո/

”Ես կարող եմ փարատել ընդդիմության անհանգստությունը, և եթե լիներ հակառակը, պետք է ասեին` միանձնյա որոշումներ է կայացնում, շտապողականություն է ցուցաբերում Սերժ Սարգսյանը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` արձագանքելով ընդդիմադիրների այն հայտարարություններին, թե նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր դիրքորոշումը ամիսներ հետո է հայտնելու եռյակի ճնշման պատճառով:

”Դա շատ կարևորագույն փաստաթուղթ է, մեր երկրի համար թիվ մեկ փաստաթուղթն է, և դա հանրային քննարկման կարիք ունի: Քաղաքական կոնսոլիդացիայի, քաղաքական ուժերի հետ քննարկումների խնդիր կա, որպեսզի ավելի լավ մարսենք: Վերջիվերջո, մենք մոդելի փոփոխություն ենք առաջարկում, մի համակարգից անցնում ենք մեկ այլ համակարգի, և այդտեղ շտապողականություն ցուցաբերել պետք չէ: Եռյակը ինչ կանի, երկյակը կամ հնգյակը ինչ կանի, իմ կարծիքով դա իրենց գործն է, թե իրենք ինչպես կմեկնաբանեն: Մենք գնում ենք մեր ճանապարհով”:

Առավել մանրամասն` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ