Ռ. Հակոբյանին էլ է հետաքրքիր` ինչ է ասելու Ծառուկյանը
‘’Այլևս խոսքերի հանրահավաք ժողովուրդը չի ակնկալում, ժողովուրդը շատ հստակ ակնկալում է, որ խոսքը պետք է գործի վերածել, բայց նաև ակնկալում է, որ այդ գորխը պետք է միասնական լինի, հարթակը չդառնա դեբատների հարթակ այդ երեք ուժերի կողմից, որ հարթակը պետք է կարողանա ականջալուր լինել ժողովրդին’’,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ‘’Ժառանգություն’’ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` պատասխանելով հարցին, թե հոկտեմբերի 24-ի հանրահավաքից ժողովուրդն ինչ ակնկալիքներ պետք է ունենա:
Հարցին, թե իրեն ևս հետաքրքիր է, թե ինչ է ասելու Գագիկ Ծառուկյանը այս հանրահավաքին, նա պատասխանեց. ‘’Իհարկե, հետաքրքիր է, և բոլորին է հետաքրքիր: Կարծում եմ` Գագիկ Ծառուկյանին էլ հետաքրքիր կլինի, թե մենք ինչ ենք ասելու’’: Հարցին` հիասթափություն չկար, որ նա չխոսեց, Հակոբյանը բացասական պատասխան տվեց: Ինչ վերաբերում է նրան, որ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է առաջադրվել նախագահի թեկնածու, արդյոք ‘’Ժառանգությունը’’ կսատարի նրա, ապա Ռ. Հակոբյանն ընդգծեց. ‘’Բոլորն իրավունք ունեն խոսել առաջադրվելու մասին, ես այստեղ փնովելու բան չեմ տեսնում: ‘’ժառանգությունն’’ ունի իր թեկնածուն, և եթե այսօր որևէ հարց առաջանա, մենք ունենք մեր թեկնածուն’’
Դիտարկմանը, թե խոսվում է միասնական դիրքորոշման մասին, սակայն եռյակը ԵՏՄ-ի հետ կապված չունի միասնական դիրքորոշում, նա արձագանքեց. ‘’Մենք ի սկզբանե ասել ենք, որ պետք է համագործակցենք ու միասնական օրակարգ դարձնենք այն հարցերը, որոնք կոնսեսուսային հարթության վրա են: Թերություններից մեկն էլ այն էր, որ հարթակի վրա տարբեր մոտեցումներ եղան, դա դեբատների համար չէ’’: Նա հավելեց, որ տարբեր քաղաքական ուժեր կարող են տարբեր մոտցումներ ունենալ արտաքին քաղաքական վեկտորի վերաբերյալ: