Կորցնում ենք մեր պետությունը մեր աչքի առաջ. Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կորցնում ենք մեր պետությունը մեր աչքի առաջ։
Կորում է առանց չափազանցության։
Արցախյան հարցի լուծման ընթացքում գրեթե միշտ միջազգային հանրության աչքերում ադրբեջանը հայտնվել է մեղմ ասած դատապարտելի կողմում՝ գնահատվելով ոչ կառուցողական դիրքերում։
Մշտապես պատերազմական հռետորաբանությամբ, հրադադարների խախտման մեղավոր կողմ ճանաչվող ադրբեջանը հայտնվեց աննախանձելի վիճակում նաև 2016թ.-ի պատերազմում։
Մինչև 2018-ը գրեթե բոլորն այդ ժամանակ դատապարտում էին ադրբեջանին թողնելով մեն-մենակ՝ առանց սատարման՝ առերեսվելով հայկական դիվանագիտության դառը և ցավոտ ապտակներին։
Իսկ ինչ ունենք այսօր։ Զրո դատապարտում ադրբեջանին։
Որևէ երկիր, անգամ ՄԽ համանախագահները զերծ են մնում դատապարտելուց, երբ ակնհայտ խախտվել է կարգավորման անկյունաքար հանդիսացող ուժի չկիրառման սկզբունքը։
Այս ամենը կարելի է ընկալել որպես լուռ պատիժ մեր իշխանություններին, դաժան պատասխան բոլոր այն անտրամաբանական հայտարարություններին (սեփական կետից մինչև ինչ ուզում բանակցում ենք), որոնք հնչեցվում էին Արցախի հարցում։
Առհամարանքը կարգավորման ձևաչափին և ուղղակի բանակցություններն ադրբեջանի հետ ոչ հայանպաստ հարցերում։
Արդյունքն ակնհայտ եղավ։ Այլևս 3 ամիս է այդ իրականությունն է Հայաստանում ու Արցախում։
Հայտարարված եռօրյա սգո օրերի ընթացքում ոչ մի երկիր, ոչ մի կազմակերպություն ցավակցական հեռագիր չուղարկեց ու չզորակցեց մեր պետությանը, որովհետև պետություն այլևս չկա։
Այս իշխանությունները որևէ շանս չունեն ոչ միայն պահելու, այլև ունակ չեն ներկայացնելու հայկական շահը։
Առաջին՝ նրանք չգիտեն՝ ինչ ասել է հայկական շահ և երկրորդ նրանք չգիտեն՝ ինչ ասել է պաշտպանել երկիր։
Դա է պատճառը, որ հետպատերազմյան հայաստանում սահմանների տեղորոշումից մինչև բանավոր պայմանավորվածություններ և գերիների վերադարձ, հայկական կողմն ընդամենը դիտորդ է։
Այսպես՝ որոշների համար աննկատ, որոշների համար անկարողության աստիճան անհնար թվացող իրականություն։
Իսկ կորցնում ենք բոլորս, կորցնում ենք երկիր»։