09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

2016-ին, այո՛, ճկուն քաղաքականության արդյունքում 4 օրում պատերազմը կանգնեցվեց, մենք հաղթեցինք, դավաճան հողատու․ Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը, որում վերջինս Արցախի երրորդ պատերազմում պարտության համար մեղադրել էր նաև նախկին իշխանություններին։ Գրառումը՝ ստորև․

 «Հողատու ,հերիք է աննպատակ խոսես։

2016-ին, այո ճկուն քաղաքականության արդյունքում 4 օրում պատերազմը կանգնեցվեց, մենք հաղթեցինք, իսկ քո «կիրթ ընկեր» Ալիեւը բողոքում էր, որ նրա վրա կա ճնշում ճանաչելու Արցախի անկախությունը։

2016-ին ընդունվեցին հայանպաստ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները, իսկ 2020-ին դու ստորագրեցիր կապիտուլյացիա՝ տալով 5000 զոհ եւ Արցախի 75 տոկոսը։

 Այ թուրքի առաջ «կզած», այսքանից հետո դու դեռ խոսում ես…

Դավաճան հողատու»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ