23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չաուշեսկուից մի վախեցիր, երկար պիտի ապրես ու էլ ավելի խենթանաս այն ամենից, ինչ արել ես, բեռդ ծանր է, կոտրվելու ես մեծագույն դավաճանության համար․ Արփինե Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Ինչքան վախկոտ, դժբախտ ու դժգույն պետք է լինես, որ կնոջդ ու քո ձեռքերին մնացած նվազագույնը 5000 զոհի արյունը մաքրելու համար ընտրես ոչ թե որեւէ արժանապատիվ տարբերակ, այլ….. ստատուս գրելը։ Ամեն օր հերթական ապուշությունը։ Ամեն անգամ սթափ լինելու դեպքում հայելու մեջ նայիր ու հիշիր՝ դու Հայաստանի անեծքն ես։ Պատմական անեծքը։ Ֆեյքերդ դասագիրք չեն գրելու, դումանյաններն ու արայիկհարությունյանները եւս։

Չաուշեսկուից մի վախեցիր, երկար պիտի ապրես ու էլ ավելի խենթանաս այն ամենից, ինչ արել ես։ Բեռդ ծանր է։ Միայնակ չես տանելու։ Չես տանելու առհասարակ։ Դեռ տաք ենք բոլորս: Կոտրվելու ես։ Մեծագույն դավաճանության համար։ Մեծագույն ապիկարության ու անխելքության համար։ Քեզնից բացի Հայաստանին այլ շանս չտալու համար։ Էրատոն վկա, դու բունկերային արձագանքումով ես լսելու էդ երեխեքի անունները, ում զոհեցիր փառասիրությանդ, իրավիճակին չտիրապետելու ու….. ու իրավիճակին տիրապետող որեւէ անձի չլսելու համար։

Հ.Գ. Սպասում եմ այն քաղաքական գործիչներին ու ուժերին, ովքեր օսլայած սպիտակ օձիքով մտնելու են դրա մոտ ու դուրս գան արյունոտ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ