17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ժնևում հայ պատվիրակներն անդրադարձել են ՀՀ-ի անդամակցությանը ԵՏՄ-ին /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-16-ը  Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովին: Պատվիրակության կազմում են ՛՛Օրինաց երկիր՛՛ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Պատվիրակության անդամներն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին այցի արդյունքները:

Պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ: Թիվ մեկ հարցը ՀՀ-ի անդամակցությունն է եղել ԵՏՄ-ին, և Ն. Լամմերթը նշել է, որ
հարգանքով են վերաբերում ՀՀ-ի ընտրությանն ու պատրաստ են համագործակցությունը շարունակել:

Բացի այդ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, հարեւան երկրի հետ նախապայմաններով խոսելը եւ Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը: Նա նկատել է, որ ի տարբերություն Գերմանիայի՝ Թուրքիան գնում է պատմությունը կեղծելու ճանապարհով:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը հիմնախնդրի հարցում: Ի պատասխան` Ն. Լամմերթն էլ ընդգծել է, որ իրենք հիմնահարցի կարգավորումը տեսնում են բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափում ընթացող բանակցությունների շրջանակում: Բունդեսթագի նախագահն անթույլատրելի է համարել հակամարտության ռազմական լուծումը:

Հոկտեմբերի 13-ին հանդիպում է եղել Հունաստանի խորհրդարանի անդամ, Միջխորհրդարանական միությունում Հունաստանի պատվիրակության ղեկավար Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է հայ-հունական միջխորհրդարանական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, կարեւորվել է խորհրդարանական փոխգործակցության հետագա խորացումը:

ԱԺ փոխնախագահը նկատել է, որ տարակուսանք է առաջացնում հույն որոշ պատգամավորների պահվածքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում,  որոնք նրա բնորոշմամբ՝ փորձում են ստվեր գցել հայ-հունական եղբայրական հարաբերությունների վրա: Գեորգիոս Կոնստանտոպուլոսն իր հերթին նշել է, որ չի կիսում այդ պատգամավորների կարծիքը՝ կարեւորելով խորհրդարանական վեհաժողովներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը:  

Հայ պատգամավորները գործընկերներին հրավիրել են գտնվել Հայաստանում` մասնակցելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին նվիրված միջոցառումներին:

Պատվիրակության այլ աշխատանքների մասին` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ