15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Աշոտյանը շտապել է ուրախացնել

ՀՀ կրթության եւ Գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր տարեգրքում է նշել է,  որ արդեն հայտնի են պետության կողմից ֆինանսական աջակցության կարիք ունեցող,ուսանողների ցանկը: “Հայտնում եմ, որ 1074 սոցիալապես անապահով ուսանող ենթակա է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման (բակալավրի կրթական ծրագիր՝ 1033 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 41 ուսանող), որի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ կազմում են 220.504.800 դրամ:

Երեւանի պետական համալսարան – 239 ուսանող, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան – 158 ուսանող, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան – 86 ուսանող, Երեւանի պետական բժշկական համալսարան – 64 ուսանող եւ այլն:

Մնացել են նաեւ թափուր տեղեր, քանզի ուսանողների մի մասը չունեին բավարար ակադեմիական առաջադիմություն”,– ասվում է նրա գրառման մեջ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ